Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 մայիս 2022 12:49

Պուտինն անձամբ է մերժել ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու, Ղազախստանի օրինակով, Փաշինյանի խնդրանքը

«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-ուկրաինական «Ունիան»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝  հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։


Տեղեկությունը բավական հետաքրքիր լույս է սփռում հատկապես «արևմտամետ» ներկայացող և արևմտյան երկրների  և ՀՀ-ում գործունեություն ծավալող այդ երկկրների դիվանագիտական կառույցների կողմից «ժողովրդավար» հռչակվող Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի վրա:


Եվ այսպես, ըստ կայքի ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։


«Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա՝ եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք մտցնեն, ճնշեն անկարգությունները և օգնեն Փաշինյանին մնալ իշխանության։ Իբրև թե՝  երկրում ներկայումս մեծ թափ է հավաքում ազգայնական շարժում, որը սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը՝ Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- ասել է  աղբյուրը, հավելելով, որ Փաշինյանի այդ խնդրանքը մերժվել է։


Ավելին, ըստ այդ տեղեկությունների, նախագահի աշխատակազմում, և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից։


Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը  փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա  ևս մերժվել է։


Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է  հինգ ժամ, սակայն այդպես էլ  հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր