Սադրանք Ռուսաստանի դեմ.Չի բացառվում, որ ՌԴ-ում և ռուսական ԶԼՄ-ներում առաջիկայում լուրջ արշավ սկսվի          Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին       Սինանեանը և Աննա Յակոբեանը մերժուեցին Նիսում    

19 մայիս 2022 15:39

Տեսանյութ.Հուլիսի 1-ից կենսաթոշակը կարող է ավելանալ մինչև 5000 դրամ, եթե...

«Պետք է ամեն ինչ անել, որ ցանկացած գյուղում կենսաթոշակառուներն իմանան անկանխիկ առևտուր անելու կարևորության մասին: Այսօր տեղի ունեցած  ՀՀ կառավարության հերթական նիստում ասել է է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքացիները կհասկանան, որ քարտի վրա գումար պահելն ավելի անվտանգ է:   

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարումն ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան  10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամիս կատարած անկանխիկ գործարքների հանրագումարից:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ  ծրագիրը փորձնական կիրականացվի 6 ամիս.

«Այսինքն՝ կսկսի այն աշխատել, կվերլուծենք և կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան, և դրանք հընթացս ավելի կլավարկենք»:

Գործադիրը որոշման  ընդունման կապակցությամբ նշում է, որ 2022 թ. պետբյուջում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 մլրդ դրամի չափով: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 տոկոսը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մինչև հունիսի 1-ը  կհրապարակվեն  գործընկեր բանկերի ցանկը, և կենսաթոշակառուն կարող է փոխել իր բանկը, եթե տեսնի, որ իր բանկը, որտեղից ստանում է կենսաթոշակը, գործընկեր բանկերի շարքում չէ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր