Երթերը «հարամելու» սցենարը «սադրիչ խմբերի» ՝մի քանի օլիգարխի եւ պատգամավորի վրա է դրված.«Հրապարակ»

Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի եւ մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձեւավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բախումներ առաջացնեն։ Այնպես որ, իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները, ինչպես արեցին Շիրակի մարզում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում