Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ          Վթար՝ Դիլիջանի թունելում, բախվել են «ԶԻԼ» բեռնատար և «Hyundai», վիրավnր կա       Հայտնի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հնգյակը    

20 մայիս 2022 16:15

Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց

Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գիորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել...

Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ.Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր