Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն          Մայիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Նոր կանոնակարգերը կապահովեն Հորմուզի նեղուցով երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը    

23 մայիս 2022 14:32

Անկլավների հանձնումը բերելու է ՀՀ-ի մասնատմանը. Նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե այս պայմանագրերն ինչ են բերելու մեր գլխին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. 

«Ակնհայտ է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար։

Այո՛, նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը։
«Շատ քիչ ժամանակ» ասելով՝ շաբաթների հարց է։
* * *
Երեկ, Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ես ասացի, որ նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե այս պայմանագրերն ինչ են բերելու մեր գլխին։ Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը։

Անկեղծ ասած, արդեն չգիտեմ, թե ինձ է՛լ ինչպես ճղեմ, որ էս պարզ միտքը տեղ հասնի թե՛ ընդդիմությանը, թե՛ բնակչության ավելի լայն շերտերին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր