Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից անչափահասներին ծեծի ենթարկելու համար ազատազրկում՝ 7-12 տարի
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/miqayel-shximyan-e1613761382284.jpg)
Եվ ահա այսօր տեղեկացանք, որ մեր անչափահաս վստահորդներին ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ «Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ»։
Նշված արարքը որպես պատիժ է սահմանում բացառապես ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով։
Ինչպես որ խոստացել էինք, հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։