ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 մայիս 2022 17:15

Մեր անօդաչուների մասին Ուկրաինայում երգեր են ստեղծում, իսկ Եվրոպան դրանք անվանում էր Ղարաբաղյան պատերազմում անմեղ մարդկանց սպանելու մեքենաներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրել է Եվրոպային իր երկրի նկատմամբ երկակի ստանդատների կիրառման համար, գրում է ՏԱՍՍ-ը:


«Մեր անօդաչու սարքերը, որոնց ձեռքբերումների մասին երգեր են ստեղծում Ուկրաինայում, նրանք անվանում էին Ղարաբաղյան պատերազմում անմեղ մարդկանց սպանելու մեքենաներ։ Նրանք, ովքեր այսօր բարձր են գնահատում Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ, անխնա քննադատում էին մեր երկիրը Լիբիայում և Սիրիայում մեր ձեռնարկած քայլերի համար։ Թուրքիան 40 տարվա ընթացքում չի տեսել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ իր օրինական անդրսահմանային գործողություններում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր