Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 մայիս 2022 16:14

Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ

Ուշագրավ զուգադիպությամբ վերջին օրերին Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելում են Սյունիք:

Այցելությունների շարքը սկսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Սյունիքի մարզպետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ դեսպանն ու Սյունիքի մարզպետը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացմանը։

Երեկ մեկնարկել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Ճանապարհին դեսպանն այցելել է Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ.Բուրշտինը դեսպանին է ներկայացրել Հայաստանի սահմանի այս հատվածում օպերատիվ իրավիճակը։

Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը եւս այսօր  այցելել է Գորիսի բժշկական կենտրոն և նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ Ռենտգենյան նոր սարքավորումը հեշտացնում է հիվանդի առողջության մոնիտորինգը և բարելավում կլինիկական որոշումների կայացումը:  Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։

Իհարկե, այցերի նպատակները նշված են, սակայն հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման շուրջ ընթացող աշխատանքները, այս այցերն ուշագրավ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր