Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ

Արցախի հանրապետության մասին ոչ մի խոսք, կցկտուր ակնարկներ կուլտուր ավտոնոմիայի ուղղությամբ։ Սա, ի դեպ, ի գիտություն եվրամետներին։ Այնուհետև ՀՀ Նախագահը Դավոսում հանդիպում է ՌԴ թշնամի երկրների նախագահներին (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա), հրավիրում նրանց Հայաստան։ Ի՞նչ գործ ունես։ Դիտավորյա՞լ ես անում, թե՞ ուրիշ մեկին չես գտնում, որ քեզ հետ հանդիպի։ Այս ամենի զարդը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դարձավ։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա ղեկավարած հիմնարկը ՀՀ ֆոնդային բորսայի 65%-ը վաճառել է լեհերին։ Սա, ենթադրում եմ, իսպառ կվերացնի ռուսական, չինական ու իրանական ընկերությունների ցուցարկումը հետայսու։
Մինչդեռ այդ 3 երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի 50%-ն ունենք։ Մ.Գալստյանի մյուս «քաջագործությունը» դրամի արժևորումն է. նա պարզապես չի չեզոքացնում արտարժույթի ժամանակավոր բնույթ ունեցող դրական հոսքերը։ Արդյունքում՝ տնտեսական շարունակվող լճացում։ Իրոք ոչ մի լավ բան չի երևում»։