Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 մայիս 2022 11:41

Հայաստանում կան ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ կան Հայաստանում և Կենտրոնական Ասիայում, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ թե՛ երկկողմանի, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով», - RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ իրենք կնքում են կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր, որոնք ներառում են փոխադարձ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

«Թափանցիկությունը կարևոր է՝ ապահովելու համար, որ այդ ծրագրերը չունենան ռազմական հարթություն, քանի որ դա արգելված է «Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին» կոնվենցիայով: Այս հուշագրերը ներառում են փոխադարձ այցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը: Բացի այդ, գրված է, որ կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն», - հավելել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր