Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 մայիս 2022 11:59

Ալիևը հիմա էլ հայկական Կովսականում «Օկուպացիայի» և հաղթանակի թանգարան համալիրի հիմքն է դրել

Ադրբեջանի բռնապետը՝ տիկնոջ հետ, բռնազավթված Կովսականում դրել է թանգարանային համալիրի հիմքը, որը անվանվելու է «Օկուպացիայի» և հաղթանակի թանգարան։ Այդ մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։


Վանդալիզմում անգերազանցելի Ադրբեջանը 2020 թ․ օկուպացված Արցախի տարածքներում իր իսկ կողմից իրականացված վանդալիզմից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար փորձում է նախահարձակ լինել։ ԱԼիևը պլանավորել է միջազգային բոլոր նորմերով արգելված , բայց իր կողմից 2020թ․ կիրառցված զենքերով ավերված Կովսականը թողնել այնպես, ինչպես կա, անունը դնել՝ թանգարան բաց երկնքի տակ և հայտարարել, թե,իբր, հայերն են ավերել, վանդալիզմի ենթարկել քաղաքը։


Նշվում է, որ թանգարանն ունենալու է ցուցասրահ, 4D կինոսրահ և 80 տեղանոց դահլիճ։ Նախատեսվում է հետագայում այդտեղ ֆիլմերի ցուցադրություներ կազմակերպել՝ միջազգային հանրության ուշադրությունը «բնապահպանական տեռորի» ենթարկված Կովսականի վրա սևեռելու նպատակով։


Ադրբեջանական լրատվամիջոցից մի հատված մեջբերենք․


««Օկուպացիայի» թանգարանում տեղեկություններ կներկայացվեն Զանգելանի (Կովսական) շրջակա միջավայրին, բնպահպանությանը հասցված վնասների, մասնավորապես՝ բնապահպանական «ահաբեկչությունների» մասին, որի նպատակը կենսաբազբազանությանը, անտառներին վնաս հասցնելն էր»։


Վերոնշյալ պարբերությունն առավել քան զավեշտ է հիշեցնում։ 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի ընթացքում, միջազգային հանրության լուռ անտարբերության ներքո, Ադրբեջանը 44 օր անդադար ֆոսֆոր ու քիմիական զանազան զենքեր է թափել Արցախի ողջ տարածքի վրա։


Ալիևների՝ սահմաններ չճանաչող լկտիության ու վառ երևակայության վրա զարմանալու ոչինչ չկա։ Ի վերջո, Ադրբեջանի ամբողջ պատմությունն է հիմնված բացառապես ստի ու կեղծիքի վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր