Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 մայիս 2022 14:38

Կիրագործվի ՞Ժիրինովսկու «մարգարեությունը», նա կանխատեսել էր հատուկ գործողության մեկնարկի ժամկետը. Զելենսկին կդառնա Ուկրաինայի վերջին նախագահը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու «մարգարեությունը» Ուկրաինայի փլուզման վերաբերյալ, գրում է lenta.ru-ն։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նախ պետք է սպասել, որ մարգարեությունը կա՛մ կատարվի, կա՛մ ոչ:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին կդառնա Ուկրաինայի վերջին նախագահը։

«Մենք նման իրավասություններ չունենք՝ մեկնաբանելու մարգարեությունները։ Մենք առաջարկում ենք սպասել, որ դրանք կա՛մ կատարվեն, կա՛մ չկատարվեն»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ժիրինովսկին  մահից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է իրագործելու։

Բացի այդ, մեկ տարի առաջ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել էր հատուկ գործողության մեկնարկի ժամկետը՝ նշելով փետրվարի 22-ի առավոտը։ Նշենք, որ գործողությունը մեկնարկել է փետրվարի 24-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր