Տեսանյութ. Նիկոլը կհարվածի Իրանին, եթե միջանցք բացվի, Իրանը շրջափակվում է հակաիրանական երկրներով. Թեհրանը չի՛ հանդուրժի դա
Իրանի պաշտոնապես հայտարարել է, որ իր համար հստակ կարմիր գիծ է տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, և չեն հանդուրժելու դրա որևէ փոփոխություն։ Եւ իզուր չէր, որ ամբողջ սահմանի երկայնքով Իրանը զորավարժություններ անցկացրեց։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Իրանի «Ալիք» օրաթերթի օնլայն տարբերակի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Զանգեզուրի միջանցք բացելը ՀՀ իշխանությունների կողմից կլինի հարված Իրանի պետական շահերին և անվտանգությանը, քանզի այդ կերպ կյանքի է կոչվում պանթյուրքական գաղափարը, և Իրանը շրջափակվում է հակաիրանական երկրներով։
Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին, նշելով որ այո՛, Սփյուռքը ոտքի է կանգնել, անձամբ է մասնակցում ընդդիմության ակցիաներին, և որ անպայման այս պայքարը հաղթանակելու է, քանզի հակառակ պարագայում, մենք կկորցնենք մեր Հայրենիքն ու պետականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։