Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ       «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին    

30 մայիս 2022 14:06

Էրդողանը գոհ է.Մենք անկեղծաբար շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ձևավորմանը:


«Մենք գոհ ենք Ադրբեջանի ու Հայաստանի ձեռնարկած քայլերից, որոնք ուղղված են նրանց միջև խնդիրների ուղիղ լուծմանը: Թուրքիան աջակցում է սահմանային խնդիրների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և տրանսպորտային միջանցքների բացմանն ուղղված կողմերի ջանքերին»։


Ըստ Էրդողանի՝ Անկարայի համար գոհացուցիչ է, որ մայիսի 24-ին տեղի է ունեցել հայ-ադրբբեջանական սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։


«Մենք էլ անկեղծաբար շարունակում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը,- հավելել է Էրդողանը, - որպես տարածաշրջանի ժողովուրդներ՝ մենք պետք է միասին կառուցենք ապագան: Ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ մենք Ադրբեջանի կողքին ենք: Թուրքիան լիակատար աջակցում է այն մնայուն խաղաղությանը, որն Ալիևը ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր