Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

31 մայիս 2022 12:19

Ընդդիմությունը մնացել է իր «պրյոմի» տակ, իշխանությունը չի օգնելու նրանց դուրս գալ այդ վիճակից.Բա ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոց

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ընդդիմության գործողություններին և հունիսի 3-ի արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չմասնակցելու մասին հայտարարությանը: Նա ասաց, որ դա կեղծ գործընթաց է, հունիսի 3-ի արտահերթ նիստը, ըստ Ալեն Սիմոնյանի, ընդդիմության հերթական փորձն է ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

«Այն որ Իշխան Սաղաթելյանը բեմից ամեն անգամ ինչ-որ ժամկետներ է նշում՝ օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք, նրանք չե՞ն հասկանում, որ իրենց այդ բառերով մտնում են փակուղի և կանգնել են փակուղու առաջ: Հիմա փորձում են այդ փակուղուց ինչ-որ ելք գտնել, բայց ամեն անգամ իրենց երթերը, ցույցերը, ելույթները լսելով՝ ուղղակի ապշում եմ, թե ոնց կարելի է անընդմեջ 20-30 տարվա սխալների ցիկլի մեջ ընկնել ու կրկնել: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, դա նրանց պետք է»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից նախարարություններին ուղղված  հարցերին՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ և նաև պատգամավորների մուտքը նախարարություններ արգելելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը նման հարցադրումներ անելու բազմաթիվ հնարավորություներ ունի։

Դիտարկմանը, թե փողոցային պայքար են սկսել, Աելն Սիմոնյանն ասաց․«Բա ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոց։ Եթե ժողովուրդն է այդ մանդատը իրենց տվել, ինչո՞ւ չեն գալիս աշխատանքի։ Իրենք իրենց թույլ են տալիս ասելու,  որ վարչապետը և իշխանությունը կորցրել են իրենց լեգիտիմութունը, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր իրենք ունեն, որովհետև ընտրություններում նրանց ձայն տված 21%-ի նույնիսկ 2%-ը իրենց չի աջակցում, սա վերածվել է մարդկանց ներվայնացնելու, խցանումներ ստեղծելու մանիայի ու ակնհայտ է, որ իրենք գտնվում են ծանր կացության մեջ, մնացել են իրենց «պրյոմի» տակ։ Իշխանությունը չի օգնելու նրանց դուրս գալ այդ վիճակից, հակառակը, օգնելու ենք միչև վերջ մաշեցել իրենց հնարավորությունները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր