«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

01 հուն 2022 10:49

Վրաստանում ընդառաջել են հայկական կողմին.Բեռնատարներից 250–ը դուրս են եկել Լարսի խցանումից

Հայաստանից Ռուսաստան մեկնող և Վրաստանում խցանման մեջ հայտնված հարյուրավոր բեռնատարներից 250–ը կարողացել են հատել սահմանը։
Վրաստանում ՀՀ հյուպատոս Արեն Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի և Վրաստանի ՆԳՆ ղեկավարի բանակցությունների արդյունքում։
Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի տարածքում (Թբիլիսին շրջանցող ճանապարհին) շուրջ 1200 բեռնատարներ էին սպասում վրաց–ռուսական սահմանը հատելու իրենց հերթին։ Նախորդ շաբաթ այդ թիվը կրճատվել էր` հասնելով 700–ի։
«Այս պահին հերթում 370 բեռնատար կա։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում նման ցուցանիշ չի եղել», – ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` դեսպանն ու ներքին գործերի նախարարը պայմանավորվել են ուժը կորցրած ճանաչել որոշ վարորդների տուգանքները։ Բանն այն է, որ բեռնափոխադրողները կարող են 20 օր անվճար գտնվել Վրաստանում, ժամկետը լրանալուց հետո նրանք յուրաքանչյուր օրվա համար պետք է 80 լարի (մոտ 25 դոլար) տուգանք վճարեն։
Առաքելյանը պարզաբանեց, որ հիմա դեսպանատունը սպասում է Վրաստանի ՆԳՆ–ի պաշտոնական հաստատմանը։ Տուգանված վարորդները կարող են զանգել դեսպանատուն, լիազորագիր ներկայացնել, որից հետո դիվանագիտական ներկայացուցչության իրավաբանները տուգանքները չեղարկելու համար կդիմեն ՆԳՆ–ին։
«Չեղարկումը լիովին հնարավոր է, քանի որ բեռնատարները փոխադրողների մեղքով չեն մնացել Վրաստանի սահմանին», – ասել է Առաքելյանը։
Նա հիշեցրեց, թե ինչն է խցանումների պատճառը` մայիսի 16-ից ի վեր ամեն օր Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ 500 թեթև մարդատար ավտոմեքենա է անցնում «Վերին Լարս» անցակետով։ Մյուս կողմից` Ուկրաինայի դեպքերի պատճառով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, աճել է նաև Միջին Ասիա ուղևորվող բեռնատարների հոսքը (նախկինում նրանք Բաքվով էին գնում)։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խցանումները կապված են Լարսի թողունակության և թեթև մարդատար ավտոմեքենաների մեծ հոսքի հետ։
Այժմ մշակվում է մի առաջարկ, որի համաձայն` հայկական բեռնատարներին թույլ են տալու անցնել Լարսով, իսկ մաքսային ձևակերպումներն անել Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Չմի բնակավայրում` «Վերին Լարս» անցակետից 6 կմ հեռավորության վրա)։
Որպես մաքսային ձևակերպման գոտի օգտագործվելու է Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին, ինչը թույլ կտա, որ 100–ով շատ հայկական բեռնատար անցնի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր