Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

01 հուն 2022 18:02

Վատ է իրավիճակը.Ռուսաստանի վրա գրոհելու միտք չունենք, ՌԴ-ն մեզ չի հետաքրքրում

Ուկրաինայի զինված ուժերը մարտերում օրական 60-100 մարդ են կորցնում և 500 վիրավոր տալիս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Newsmax հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վլադիմիր Զելենկսին։
Զելենսկին ընդգծել է նաև, որ Ուկրաինան մտադիր չէ գործողության ավելի մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել ՌԴ տարածքին հարված հասցնելու համար։
«Տեղյակ եմ, որ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը որոշ մարդիկ ասում են, որ կարող ենք կիրառել դրանք Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսե՛ք, Ռուսաստանի վրա գրոհելու միտք չունենք։ ՌԴ-ն մեզ չի հետաքրքրում։ Նրանց տարածքում մենք չենք կռվում»,- ասել է Զելենսկին։
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել է, որ HIMARS ՀԿՌՀ-ները, որոնք ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում ծրագրում է մատակարարել Կիևին, կկարողանան խոցել թիրախները շուրջ 80 կմ հեռավորության վրա։

ՌԴ-ն բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու առիթով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ ՌԴ-ի համար օրինական թիրախ է հանդիսանալու։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր