Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 հուն 2022 12:18

Բայդենը կշարունակի Ուկրաինային մատակարարել սպառազինություն, բայց և թույլ էլ չի տա հարվածներ հասցնել ՌԴ տարածքին

ԱՄՆ-ը չի ձգտի Ռուսաստանում իշխանափոխության հասնել, չնայած դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նման ձևակերպում է արել իր հոդվածում, որը հրապարակել է The New York Times-ը։ Բայդենը գրում է, որ ամերիկացիները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմ չեն փնտրում։
«Չնայած այն հանգամանքին, որ ես համաձայն չեմ պարոն Պուտինի հետ և կարծում եմ, որ նրա գործողությունները վիրավորական են, Միացյալ Նահանգները չի փորձի հասնել նրա հեռացմանը: Քանի դեռ չեն հարձակվել ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների վրա, մենք ուղղակիորեն չենք ներգրավվի այս հակամարտության մեջ՝ ո՛չ ամերիկյան զորքեր ուղարկելով Ուկրաինա, ո՛չ էլ հարձակվելով ռուսական զորքերի վրա»,- գրել է Բայդենը։


Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի խրախուսի ու թույլ չի տա Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Միաժամանակ, ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել ցանկացած տեսակի ռազմական, նյութատեխնիկական ու ֆինանսական օգնություն։
«Մենք կշարունակենք Ուկրաինային մատակարարել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ Javelin հակատանկային հրթիռներ, Stinger զենիթային հրթիռներ, հզոր հրետանի և բարձր ճշգրտության հրթիռային համակարգեր, ռադարներ, անօդաչու թռչող սարքեր, Մի-17 ուղղաթիռներ և զինամթերք։ Մենք նաև միլիարդներ կուղարկենք`որպես ֆինանսական օգնություն»,- հոդվածում խոստանում է Ջո Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ ճնշում չի գործադրի Կիևի վրա՝ Ռուսաստանին տարածքային զիջումներ անել-չանելու հարցում։ Ըստ Բայդենի, այս ճգնաժամի ընթացքում իր սկզբունքն էր. «Ուկրաինայի մասին ոչինչ՝ առանց Ուկրաինայի»:


Բայդենը չի հավատում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարել են Կիևի դիրքորոշման պատճառով։ Ամերիկացի առաջնորդը դրա մեջ մեղադրում է Ռուսաստանին, որը «շարունակում է պատերազմ վարել Ուկրաինայի դեմ՝ հնարավորինս շատ տարածքներ վերահսկողության տակ առնելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր