ԵԱՏՄ-ում իմ բացակայությամբ հայտարարություն է ընդունվել, իմ գործընկերներին հարցեր ունեմ          Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ       Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ    

01 հուն 2022 15:08

«Եթե փողոցները փակ մնան, «Մոլոտովի կոկտեյլով» կվառի վրանները»․ քաղաքացու ահազանգը ոստիկանությանը

Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի բնակիչներից մեկն օրերս զանգել է ոստիկանություն եւ դժգոհել փողոցների փակ լինելուց։ Մասնավորապես, քաղաքացի Վ․ Շ․-ն մայիսի 29-ին զանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու ասել՝ եթե փողոցները շարունակվեն փակ մնալ, ինքը կգնա Ֆրանսիայի հրապարակ ու «Մոլոտովի կոկտեյլով» կվառի վրանները: Քաղաքացին հայտնել է, որ բողոքի ցույցերի պատճառով վնասներ է կրում։ Ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր։ Ահազանգողը, սակայն, չի ցանկացել բաժին ներկայանալ եւ գրավոր բացատրություն թողնել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր