Թող իրենց թալանը վերադարձնեն երկրին, չսպասենք երկար դատավարություններին, որով մեր սահմանը կկահավորվի
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդդիմությանը կոչ է անում «թալանը վերադարձնել»:
Լրագրողներն այսօր նախարարին ներկայացրեցին ընդդիմության դիտարկումը, որոնք նշում են, թե ոստիկաննությանն ուղղված պարգևավճարներն ավելի լավ է հատկացվեին անվտանգությանը, սահմանի կահավորանքին:
«Գուցե, ոմանք իրենց թալանը վերադարձնեն երկրին, չսպասենք այս երկար դատավարություններին, հասկանալով, որ այդ երկիրը նաև իրենցն է, որով և պետական կառույցների տարբեր աշխատակիցներ աշխատավարձ կստանան ու, ամենակարևորը, մեր սահմանը կկահավորվի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ ոչ մեկ Պաշտպանության նախարարությունից գումարը չի վերցրել ու տվել ոստիկանությանը կամ այլ կառույցի:
***
«Ընդդիմությունը տենց էլ չի կողմնորոշվում՝ ում մոտ, ինչ հարցով գնա»,- Գնել Սանոսյանը:
«Եկել են մեր շենք՝ ումի՞ց ինչ հարցնեն։ Մեր շենքում առողջապահության նախարարությունն է, սոցապ նախարարությունն է, շրջակա միջավայրի նախարարությունն է»,- նկատեց Սանոսյանը։
«Թող գան, քարտեզները փռենք, իրար հետ աշխատենք, թե որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, ջրամբարներն ուր հասան: Թող գան, աշխատենք, թե չէ, ժողովո՛ւրդ ջան, կլինի՞, որ, օրինակ, մենք իրար հետ գնանք ինչ-որ Վարդուշի տանը հարցազրույց անենք, չի լինի, չէ՞: Ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որն առնչվում է այդ նախարարությանը, մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն»,-նշեց նախարարը: