Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

02 հուն 2022 13:59

Ոչ մի վատ բան չեմ տեսնում.Ադրբեջանի մասին բաց դաս կազմակերպած ուսուցչուհին ՀՀ ՄԻՊ-ի ազգականն է

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը որևէ վատ բան չի տեսնում, որ Սևանի N4 հիմնական դպրոցում աշխարհագրության ուսուցչուհին Ադրբեջանի մասին բաց դաս է կազմակերպել:


ՄԻՊ-ը հաստատեց, որ աշխարհագրության ուսուցիչն իր ազգականն է.


«Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Քրիստիննե Գրիգորյանը:


Նա նշեց, որ տրամաբանական և անհրաժեշտ է իմանալ մեր հարևան երկրների դրոշները, նրանց հետ մեր հարաբերությունների պատմությունը և այլ օգտակար տեղեկություններ:


ՄԻՊ-ը կոչ արեց որևէ կերպ քաղաքական խոսակցություններում չօգտագորել որևէ երեխայի պատկեր, որովհետև դա երեխայի շահից չի բխում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր