Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

02 հուն 2022 14:49

Կմարի՞ «Դիմադրություն» շարժումը.մարդկանց պայքարելու պատրաստակամությունն ավելի մեծ է, քան դա կարողանում է իրականացնել շարժման ղեկավարությունը

«Դիմադրությունը» խիստ ռեբրենդինգի կարիք ունի, որովհետև նկատելի է՝ մարդկանց պայքարելու պատրաստակամությունն ավելի մեծ է, քան դա կարողանում է իրականացնել շարժման ղեկավարությունը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ընդդիմության «մաշվելու ու շարժման ավարտվելու» մասին լուրերը։

«Շատ լուրջ անելիք կա՝ բովանդակության, կիրառվող տեխնոլոգիաների, կառուցվածքային նոր ստորաբաժանումների կամ ինստիտուցիոնալ նոր տեսքի և այլնի ուղղությամբ։ Ռեբրենդինգը պիտի լիներ դեռ մայիսի 5-ին՝ շարժման 2-րդ փուլի ժամանակ»,- ասաց Բադալյանը։
Միևնույն ժամանակ, Բադալյանը չի կարծում, թե ռեբրենդինգի չանելու դեպքում շարժումը կմարի, որովհետև հասարակության մեջ դժգոհությունը կա և այն շարունակելու է լինել, քանի դեռ դա առաջացնող խնդիրները չեն լուծվել։

«Թիվ մեկ խնդիրն անվտանգության հարցն է, որը լուծված չէ։ Քանի դեռ դրանք լուծված չեն, կգտնվի ինչ-որ քանակությամբ մարդ, որը պատրաստ կլինի գոնե պայքարի այսօրվա ձևերին՝ երթերին ու հանրահավաքներին մասնակցել»,- բացատրեց Բադալյանը։
Մամուլում տարածված լուրերը, թե «Դիմադրությունը» պատրաստվում է ավարտել շարժումը, Բադալյանը համարում է աշխարհում տարածված քաղտեխնոլոգիաներից մեկի՝ ասեկոսեների տարածման օրինակ։ Ըստ նրա՝ պրակտիկայում այսպիսի իրավիճակներում հաճախ մրցակից թիմերը միմյանց մասին փակ ու անուղղակի բամբասանքների ու ասեկոսեների տեսքով տեղեկություններ են տարածում։
Այսօրվա իրավիճակն էլ, Բադալյանի խոսքով, փաստացի ընտրարշավ է, դրված է ընտրություն՝ գործող իշխանությունների օգտին և նրանց դեմ։ Հետևաբար, այս արշավին էլ բնորոշ է նման տեխնոլոգիաների կիրառումը։

«Սա չի նշանակում, որ շարժման մարելու մասին ասեկոսեները պարտադիր պետք է տարածված լինեն իշխանության կողմից, բայց հավանականությունը միշտ մեծ է, որ դա մրցակից թիմի կողմից է լինում, իսկ այս դեպքում մրցակիցն իշխող քաղաքական թիմն է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Բադալյանը, ընդհանրապես, շարժման մարելու մասին բոլոր պնդումները համարում է պարզապես գուշակություններ։ Նրա խոսքով՝ դժվար է այդպիսի ենթադրություն անել այսօր, քանի որ ցանկացած իրավիճակում կարող են տարբեր երևույթներ տեղի ունենալ։ Այն, որ ընդդիմությունն իր բովանդակությունը փոխելու կարիք ունի, պարզ է, որովհետև, ըստ Բադալյանի՝ մայիսի 5-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զարգացում տեղի չի ունեցել, և դա թեպետ չի վնասել, բայց նաև նպաստ չի բերել շարժմանը։

«Եթե դու զարգացում կամ նկատելի առաջընթաց չունես, դա քեզ համար համարվում է հետընթաց։ Բնականաբար, նման տեմպերով և նման գործողություններով դժվար թե հաջողվի Հայաստանում մոտեցնել իշխանափոխությունը»,- նշեց նա։
Եթե ռեբրենդինգը լինի, կարող է շարժման մասնակիցների թիվն ավելանալ, չնայած առանց դրա էլ հիմնական դժգոհ զանգվածը՝ 5-10 հազար մարդ, կարող է պահպանվել, այլ հարց է՝ որքան ժամանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր