Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

02 հուն 2022 15:10

Չե՞ք հոգնել, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, անպտուղ հայտարարություններից,չե՞ք հասկացել , որ փակուղու մեջ եք

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր, վճռական փուլ, բեկումնային իրավիճակ, երկիշխանություն, իշխանությունը խուճապի մեջ է, իշխանությունը փլվում է և այլն, և այլն...

Չե՞ք հոգնել հարգելի ընդդիմադիր գործընկերներ նման անպտուղ հայտարարություններից և ձեր իսկ համակիրներին կամ հետևորդներին մոլորեցնելուց:
Չե՞ք հասկացել ի վերջո, որ 2018 ու 2021 թվականների ԱԺ ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը, անկախ քաղաքական ուժի անվանումից, այլևս նախկին իշխանությունների պես չի կարող լինել իր բնույթով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր նկատմամբ հնչող քննադատության արդյունավետությամբ: Այդ ընտրություններն արտահայտել են ընտրողների իրական կամքը, որքան էլ դա ձեր «սրտով» չլինի:
Չե՞ք հասկացել արդյոք, որ փակուղու մեջ եք, որպես քաղաքական ուժ, որ նման մեթոդներով ո՛չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո՛չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն:

Չե՞ք հասկանում, ի վերջո, դուք հարգելի գործընկերներ, որ ձեր` ներքին «թշնամիներ» որոշելու, այդ թշնամիներին տարատեսակ անուններ կպցնելու և դրանց դեմ տրամաբանությանը հակառակ գործիքներով (դրոշներ, երգեր և այլն) պայքարելու գործելաոճը տապալվել է:
Չե՞ք հասկացել արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է:

Ե՞րբ եք ի վերջո այս ամենը հասկանալու...
Հ.Գ. ցանկացած իշխանություն և քաղաքական ուժ ունենում է սխալներ և թերացումներ: Առողջ քաղաքական ուժերը խոսում են դրանց մասին և պարբերաբար կանգնում ընտրողների դատի առջև արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ, եթե դրանք արդար են անցնում (դրանք արդեն 4 տարի է արդար են անցնում): Անառողջ կամ հակաժողովրդավար ուժերը չեն ընդունում իրենց սխալները, չեն խոսում դրանց մասին ընտրողների հետ, մերժում են իշխանության ձևավորման դեմոկրատական գործիքները և ուզում են տիրանալ իշխանությանը հենց այնպես, առանց ընտրությունների, ինչն իհարկե չի ստացվելու: Չի ստացվելու, ոչ թե, քանի որ մենք կառչած ենք իշխանությունից, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է լինի բացարձակ արժեք և ոչ ոք չպետք է սասանի այդ արժեքը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր