Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

03 հուն 2022 11:42

Տեսանյութ.Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել.մարդիկ շարունակում են մնալ շենքում

Մոսկվայի արևմուտքում գտնվող «Գրանդ Սետուն Պլազա» բիզնես կենտրոնում հրդեհ է բռնկվել, ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։


Հրդեհի բարդության աստիճանը հնարավոր հինգից բարձրացվել է հինգերորդ, մարդիկ շարունակում են մնալ շենքում, ասել է աղբյուրը:


Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհի բարդության երրորդ աստիճանի և առաջին չորս հարկերի բաց այրման մասին։


Կատարվում է տարհանում։ Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են կանչել շտապօգնության 15 ավտոմեքենա։ Բիզնես կենտրոնին հարող փողոցներով երթևեկությունը սահմանափակվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր