Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

03 հուն 2022 12:05

Մանրամասներ՝ Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարարի սպանությունից, հայտնի է ով է սպանել

Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարար Հովհաննես Քամարյանը ՌԴ քաղաքացի էր, ուստի նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր։ Ռիա նովոստիին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Տղամարդուն սպանել են նախորդ գիշեր Մոսկվայի կենտրոնում։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման տվյալներով,  Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում մարդ է սպանվել (նրա անունը պաշտոնապես չի նշվում): Հարուցվել է քրեական գործ։

Իրավապահ մարմինների աղբյուրը Ռիա Նովոստիին հայտնել է, որ սպանվածը Հովհաննես Քամարյանն էր, նա հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Սպանություն նախապատրաստելը շահադիտական նպատակներով»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Իրավապահ մարմիններում Ռիա նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Հայաստանի 24-ամյա քաղաքացի է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր