Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 հուն 2022 10:34

Չէին տիրապետում իրենց ամրակցված միջոցին.Համատարած տգիտություն, բթամտություն, քառակուսի դեմքեր, ովքեր համազգեստ կրելու իրավունք չունեն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանության այսօրվա գործողություններին։


«Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն ձևակերպումն ակնհայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։ Ոստիկանության առանձին ծառայողներ «ռազբոռկեք», «լավ տղու բազառներ» և «խուժան կռվի» ցուցանմուշներ են։


Ասում ես՝ ինչու՞ եք մարդկանց հայհոյում, հարվածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։


Սրանց իրենց պարտականություններն ո՞վ է հրահանգավորում, ի՞նչ օրենսդրությամբ են առաջնորդում։ Համատարած տգիտություն, բթամտություն, քառակուսի դեմքեր, ովքեր համազգեստ կրելու իրավունք չունեն։


Ոստիկանության տարբեր խմբերի՝ որպես բութ գործիք, լարել էին մարդկանց վրա։


Իրավիճակն այնպես էր վերահսկողությունից դուրս եկել, որ ոստիկանության աշխատակիցների մի մասը հավաքի վայրից քաշքշելով իրենց գործընկերներին էր հանում, բերաններն էին փակում, որ հայհոյանք չհնչեցնեին։


Հատուկ միջոցներ կիրառողը(ները) ակնհայտորեն չէին տիրապետում իրենց ամրակցված միջոցին։


Դա ավելի շատ փորձարկում էր, որի առաջին կրակից տուժեցին կառավարական ամառանոցի առաջին շարքում կանգնած ոստիկանները։


Մի խոսքով, նիկոլական սցենար՝ ոստիկանությանը ժողովրդի դեմ հանելու և մարդկանց արդար պահանջները արյամբ խեղդելու ուղղությամբ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր