Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 հուն 2022 13:17

Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում. ՔՊ պատգամավորը՝ երեկվա բախումների մասին

Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։

Այսպես է լինում, երբ քո ուժերից վեր ծանրություն ես ուզում բարձրացնել, երբ քեզ շրջապատող ռևանշիստներին ու քեզ համոզում ես, որ հեղափոխությունը գրպանումդ է, բայց անելանելի իրավիճակում հայտնվելով, բախումներ հրահրելն ու մարդկանց անօրինական գործողությունների դրդելը համարում ես փրկօղակ։

Կարևոր է հասկանալ, ու՞մ առաջադրանքն էր կատարում Իշխանը և ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանների վրա քարեր նետելու ռազմական օպերացիան իրականացնելիս, եթե դա իր վաղեմի երազանքն էր, ապա դա էլ պետք է հասկանալ։
Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում»։

Հիշեցնենք, որ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր