Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

04 հուն 2022 13:34

Ակտիվ ռազմական պատրաստության մեջ են.չի բացառվում, որ Ալիևը կրկին սադրանքների կգնա ՀՀ-ի հետ սահմանին կամ Արցախի հետ շփման գծում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խորհրդակցության ընթացքում առանձնապես կարևորվել է զորքերի մարտական պատրաստվածության շարունակական բարձրացումը, տրվել են հանձնարարականներ։ Հասանովն ընդգծել է իրական մարտերին համապատասխանող պայմաններում գործնական պարապմունքների կարևորությունը։


Հաշվի առնելով այն, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանը նաև տեղեկատվական դաշտում է ակտիվացել՝ ապատեղեկատվություններ տարածելով, իբր, հայկակական կողմից իրենց դիրքերը գնդակոծելու մասին, չի բացառվում, որ Ալիևը կրկին սադրանքների կգնա Հայաստանի հետ սահմանին կամ Արցախի հետ շփման գծում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր