Կարմիր բերետավորները պետք է գնան նարկոդիսպանսեր, անհնար է պատկերացնել նրանց գազազած, անմարդկային հայացնքերը, սպաները չէին կարողանում հանդարտեցնել իրենց ենթականերին

«Երեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, որից ամենասարսափելին լուսաձայնային արկերի արձակումն էր, ինչի հետևանքով վնասվել են հենց ոստիկանության ծառայողները։ Ոստիկանների ստացած բեկորային վնասվածները ստացվել են բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետևանքով»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով երեկվա՝ Կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած գործողությունների արձագանքներին, Մանուկյանն ասաց․
«Երեկվա տեսանյութերում կան հստակ պատկերներ, որ այս գործողությունների առաջին շարքերում կան ՊՊԾ ռացիաներով զինված սպաներ կամ ՊՊԾ հագուստով ծառայողներ։ Հասարակական կարգը պահպանելը ՊՊԾ իրավասությունների ներքո չէ։ Հստակ երևում է, որ ՊՊԾ հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կազմակերպմանը։ Բացի դա, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն ի վիճակի չեղան կառավարել իրավապահների գործողությունները։ Բազմաթիվ պատգամավորներով փորձում էինք հանդարտեցնել կարմիր բերետավորներին։ Երեկվա բոլոր կարմիր բերետավորներին պետք է միանգամից մտցնել նարկոդիսպանսեր, անհնար է պատկերացնել նրանց գազազած, անմարդկային հայացնքերը, ՀՀ փոխոստիկանապետը, Երևանի ոստիկանապետը չէին կարողանում իրենց ենթականերին հանդարտեցնել։ Երեկվա պայթյունները լսելիս՝ քաղաքացիները ակամա մտաբերեցին «Մարտի 1»-ը։ Երեկ հստակ երևաց, որ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում»։
Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է կարմիր և սև բերետավորների ինստիտուտը ցուցադրաբար կազմալուծել։