Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

06 հուն 2022 10:00

Ընդդիմությունը շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով,չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը

Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին և շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։


«Ընդդիմությունը «չի հանձնվում»…


Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։


Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:


Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։


Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը։


Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա,  ավարտված է։


Հ.Գ. միակ հարցը մնում է, թե ինչու են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով», - գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր