Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

06 հուն 2022 18:00

Ամերիկան 4 ամիս կրակի վրա յուղ լցնելուց հետո, ձեռքերը լվանում է.համոզվեցի՞ք, որ Նիկոլի ու Զելենսկու ականջին նույն խոստումներն էին փսփսացել` Ռուսաստանին խայթելու դիմաց

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՊԵՏՔ ՉԷ ՊԱՅԾԱՌԱՏԵՍ ԼԻՆԵԼ դավադրությունների հետևանքները ժամանակին կռահելու համար.

Հիշեցնեմ մի հատված մարտի 6-ի իմ գրառումից.

«Մեր իմացած սցենարով որոշ ժամանակ անց ուկրաինացիները կհարցնեն իրենց նախագահին. «Բա որ այդպես էր լինելու, ինչու՞ պատերազմը չավարտվեց փետրվարի 28 - ին»:
Հիմա համոզվեցի՞ք, որ Նիկոլի ու Զելենսկու ականջին նույն խոստումներն էին փսփսացել` Ռուսաստանին խայթելու դիմաց։

Հավատացեք, որ միաբևեռ աշխարհի ջատագովները բոլորից լավ գիտեն, որ աշխարհը մի կենտրոնից ղեկավարելը նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Բայց այդ ցնորամիտ գաղափարը, գեղեցիկ փաթեթավորմամբ, պարբերաբար ասպարեզ են նետում իրենց ձեռնտու որոշակի խնդիրներ լուծելու համար։

Այս պահին Ամերիկան, չորս ամիս կրակի վրա յուղ լցնելուց հետո, ձեռքերը լվանում է` հետևում թողնելով կիսավեր ու մասնատված Ուկրաինան ու ստրեսի ենթարկված Եւրոպան.
«Բայդենն ասում է, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել Ռուսաստանին հող տալ «բանակցային կարգավորման» համար»։

Արևմտամետներին չնեղացնելու համար ասեմ, որ մեծ տարբերություն չեմ տեսնում նաև Ռուսաստանի վարքագծում. Նվաճողական նկրտումները հատուկ են բոլոր գերտերություններին` թերևս տարբերվում են մեթոդները։ Պատահական չէ, որ երկու հակադիր բևեռների զինանոցում էլ թուրքական գործոնը առկա է` գրեթե հավասարապես։ Կարելի է բանավիճել, թե Հայաստանի համար ո՞ր կողմից է այդ գործոնի սպառնալիքն ավելի մեծ, բայց միանշանակ մեկի պոչը բռնելը կատարյալ հիմարություն է։

Պետք է մոբիլիզացնել ազգային ուժերը իշխանությունների խեղաթյուրած Հայաստանի արտաքին պատկերը փոխելու համար։

#Միացում_XXI

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր