Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 հուն 2022 11:29

Մեծ Բրիտանիային օդ ու ջրի պես պետք է ստանալ մուտք դեպի Բերձոր և իրենց աջակցությամբ ադրբեջանցիներն ավարտին են հասցրել Քաշաթաղի կամրջի շինարարությունը

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Թուրքերն ու ադրբեջանցիները բրիտանական աջակցությամբ գրեթե ավարտին են հասցրել Քաշաթաղի կամրջի շինարարությունը, արագ տեմպերով ճանապարհի վրա են աշխատում, որպեսզի դրանով փոխեն Լաչինի միջանցքը և մեզնից խլեն Բերձոր քաղաքը։


Մեծ Բրիտանիային օդ ու ջրի պես պետք է ստանալ մուտք դեպի Բերձոր, ինչը նրանք դիտարկում են որպես Ռուսաստանի ռազմավարական նշանակության հենակետի խլում։


Իսկ մենք՝ հայերս, իրականում քիչ ժամանակ ունենք Բերձորը հայկական պահելու ծրագրերն իրագործելու համար։ Ամեն օրն անչափ թանկ է մեզ համար։ Մի կողմից հետևում ենք թշնամու աշխատանքին, մյուս կողմից անում մեր գործը՝ հույսով, որ հայկական կողմում էլի մարդիկ կլինեն, որոնք բացի ֆեյսբուքյան լայքերից ու մեկնաբանություններից նաև իրական կյանքում կգան, կկանգնեն կողքներս և գոնե մի բանով պիտանի կլինեն հայրենիքի համար։


Ովքեր պատրաստ են գալ Բերձորը վերաբնակեցնելու, խնդրում եմ, անձնական նամակով կապ հաստատեք։ Մենք գործնական քայլեր ենք անում։ Ես էլ բոլորի հետ գնում եմ Բերձոր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր