Տեսանյութ․Երևանում այրվում է «Կանազի» մշակույթի տունը․ դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում          Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել       Թեհրանը չի ընդունել ԱՄՆ-ի հետ հրադադարի առաջարկը    

08 հուն 2022 16:57

Ուկրաինացի լրագրողիսադրիչ հարցը Լավրովին՝ Ուկրաինայում գողացված ապրանքներից, հացահատիկից զատ, ի՞նչ եք արդեն հասցրել վաճառել

Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մամուլի ասուլիսի ավարտին, երբ նրանք պատրաստվում էին հեռանալ, ուկրաինացի լրագրողներից մեկը որոշել է ժամանակից դուրս հարց տալ ռուս նախարարին՝ Ռուսաստանին մեղադրելով ուկրիանական հացահատիկի գողության համար, գրում է ՏԱՍՍ-ը:


«Ուկրաինայում գողացված ապրանքներից, հացահատիկից զատ, ի՞նչ է Ռուսաստանն արդեն հասցրել վաճառել»,- ասդրիչ հարց է հղել լրագրող:


«Ձեր գլուխն անընդհատ ցավում է ինչ-որ տեղից ինչ-որ բան գողանալու շո՞ւրջ, և դուք կարծում եք, որ բոլո՞րն են դա անում», - պատասխանել է Լավրովը:


Ապա ՌԴ ԱԳ նախարարը շարունակել է.«Ես ձեզ պատասխանում եմ, մենք զբաղված ենք այն նպատակների իրագործմամբ, որոնք հրապարակայնորեն հայտարարվել են՝ Ուկրաինայի արևելքն ազատել նեոնացիստական ռեժիմի ճնշումից, դա այն է, ինչ մենք անում ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր