Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 հուն 2022 18:01

Ասում են իբր Հունաստանում տեղակայված ամերիկյան բազաները ուղղված են Ռուսաստանի դեմ, դա մեր դեմ է. մենք այդ խայծը կուլ չենք տա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել, որ Հունաստանում տեղակայված ամերիկյան բազաները ուղղված են Ռուսաստանի դեմ։

Նա նշել է, որ Հունաստանում ստեղծվել է ԱՄՆ ինը ռազմակայան։ «Ո՞ւմ դեմ են դրանք տեղակայվել: Ասում են՝ Ռուսաստանի։ Բայց մենք այդ խայծը կուլ չենք տա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բացի այդ, Էրդողանը հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իրեն առաջարկել է բանակցել Անկարայի և Աթենքի միջև՝ առանց երրորդ երկրների մասնակցության։ Սակայն երկու շաբաթ անց հույն քաղաքական գործիչը հայտնվեց ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հակաթուրքական հռետորաբանությամբ ելույթ ունեցավ. հավելել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին նախազգուշացրել էր երկրի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի անթույլատրելիության մասին։ «Ընկերների համար մենք ընկերներ ենք, բայց նրանք (հունական իշխանությունները) պետք է իմանան, որ մենք համարժեք պատասխան կտանք նրանց, ովքեր մեզ թշնամու աչքերով են նայում», - գնահատել է Թուրքիայի նախագահը Անկարայի և Աթենքի լարված հարաբերությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր