Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ          Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին    

10 հուն 2022 00:51

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան լուրջ թնջուկներ․ Ոսկանյան

Բաքվի բարձրագույն բարոսական վարչախմբի ռուսալեզու քարոզչամիջոցներից թերևս ամենատխրահռչակն, ըստ էության, քամահրական և վիրավորական բնորոշումներ է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը Երևանում հայտարարել էր Փառուխի խնդրի՝ սահմանների հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողովի շրջանակներում քննարկման անհրաժեշտության մասին։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է Տելոգրամում։


«Սա ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան լուրջ թնջուկներ, իսկ կոնկրետ այս պահին Ռուսաստանը Արցախի սահմանները փաստացիորեն նույնականցնում է Հայաստանի սահմանների հետ, ինչը Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից նման ջղային հակադարձման պատճառ է դարձել։


Ընդ որում, վերջին հանգամանքը տեսանելի է, թե՛ արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի և թե՛ հենց Բաքվի բռնապետի աշխատակազմից անմիջականորեն ուղղորդվող և կառավարվող քարոզչամիջոցների «արձագանքներից»»,- գրել է իրանագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր