Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

10 հուն 2022 10:33

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը

Ոստիկանները փակել են Բաղրամյան 26 տանող ճանապարհը:

Հիշեցնենք՝ նախագահականում մեկնարկում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ընդդիմադիր շարժումը, «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, ակցիա է իրականացնում պողոտայում:
***
Դ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը` առանց նախապես քաղաքացիներին տեղյակ պահելու` մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։ Փակ է նաև Բաղրամյան պողոտան բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, այդ թվում Կոմիտասի պողոտայից, Կիևյան և այլ փողոցներից եկող հանրային տրանսպորտի համար։ Եթե դա անեին բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, ապա հարյուրավոր քաղաքացիներ բերման կենթարկվեին, նրանց նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ կկիրառվեր, իսկ երբ դա անում է իշխանությունը, ոչ մի միջոց չի կիրառվում»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր