Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

10 հուն 2022 11:42

Սա դեռ մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում ՀՀ-ին.Ընդամենը 1 գյուղի շուրջ արհեստականորեն և դիտավորյալ ստեղծվել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը չի երևում

Օգտատեր Մխիթար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա դելիմիտացիայի և դեմարկացիայի նախերգանքն է։ Սա 1 օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում Հայաստանին սահմանազատման ու սահմանագծման կործանարար գործընթացը սկսելուց հետո։ Ընդամենը 1 գյուղի շուրջ արհեստականորեն և դիտավորյալ ստեղծվել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը չի երևում։ Պատկերացնո՞ւմ եք, թե Սոտք-Խոզնավար 150կմ ձգվող սահմանին քանի՞ այսպիսի դեպքեր են գոյանալու սահմանազատում ասվածի սկսվելուց հետո և մնալու են չլուծված այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանը հայտնվի փակուղում, անելանելի դրության մեջ։ Այդ ժամանակ կհայտնվեն ռուս «փրկիչները»։

երեկ Երևանում հրավիրած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարց ուղղվեց Արցախի Փառուխ գյուղ՝ խաղաղապահների պատասխանատվության գոտի Բաքվի զորքի ներխուժման մասին։ Ամիսներ առաջ Լավրովը լրագրողներին ասել էր, որ չի ուզում ժամանակից շուտ եզրահանգումներ անել, և որ խաղաղապահները հետաքննում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Լրագրողը հարց ուղղեց՝ ի՞նչ պարզեց հետաքննությունը, և ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի ադրբեջանական զորքերը վերադառնան ելման դիրքեր։ Լավրովը նշեց, որ ռուս զինվորականները և հայ գործընկերները իրավիճակն իրենց առաջնահերթություններից մեկն են համարում։ «Այնտեղ արդեն կա որոշակի արդյունք՝ տեղում իրավիճակի դեէսկալացիայի առումով։ Եվ մեզ մոտ կա ըմբռնում, որ արդեն սկսվող դելիմիտացիայի աշխատանքների շրջանակներում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն»,- ասաց Լավրովը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր