Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցվում, կորցնելու ենք Բերձորի ճանապարհը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները

«Այսինքն դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցվում է եւ շահագործման կհանձնվի 2-3 ամիս հետո: Եթե այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր: Ամենակարեւորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, այսինքն գազի, էլեկտրաէներգիայի: Սա նշանակում է ամբողջական գտնվելու ենք կախման մեջ, եւ այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»,-ասաց նա: