«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

10 հուն 2022 12:37

Տեսանյութ.Կան իրար հակասող հայտարարություններ, ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց

Այս իշխանությունները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետության ու ժողովրդի շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Թե պտերազմի ընթցքում, թե պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ճիշտ դիմել են  ճիշտ հոդվածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ սրանք իշխանության գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո ինչ գործողություն սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանությունները այդ մեղադրանքով նեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դեմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին հայտնի է»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ  ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ուժի սպառնալիքի տակ իրականացվող խաղաղության գործընթաց չի կարող լինել եւ դա անընդունելի է: Բայց քանի որ ՀՀ-ում չկա իշխանություն, որ կարող է պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք»:

Նա հիշեցրեց, որ սկզբնական շրջանում խոսվում էր 1920-կանների քարտեզների մասին, հետո դա փոխվեց, վերջին շրջանում խոսվում է 1970-ականների քարտեզների մասին. «Կան իրար հակասող հայտարարություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց: Երեկ խոսվեց նաեւ ճանապարհների ապաշրջափակման մասին, կան արդեն վերջնական համաձայնություններ: Լավ, ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը կարո՞ղ է հասկանալ, թե փակ դռների հետեւում սրանք ինչի շուրջ են բանակցում: Երբ չկան կարմիր գծեր եւ տեղի են ունենում բանակցություններ:  Այս գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից»,-ասաց Սաղաթելյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր