Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 հուն 2022 15:49

Կարծում եմ՝ Նիկոլին պարտադրել են. ՀՀ իշխանությունները լուրջ հարաբերություններ չունեն ո՛չ ՌԴ-ի, ո՛չ խաղաղապահ ուժերի, ո՛չ Արցախի ղեկավարության հետ

«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագել են այս իշխանությունները, ունեն իրենց առանձնահատկություններն ու նրբությունները՝ և՛ Հայաստանի ինքնիշխանության, և՛ Արցախի անվտանգության վերաբերյալ: Կարծում եմ, որ փաստաթղթերի ստորագրման ժամանակ Նիկոլին պարտադրել են, որովհետև ինքը չէր կարող հասկանալ այդ նրբությունները, հակառակ դեպքում՝ չէր պարտավորվի Արցախի ժողովրդի կողմից նման փաստաթուղթ ստորագրել»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով շրջանառվող լուրերը, ըստ որի՝ հուլիսի սկզբին իշխանությունը պատրաստվում է հանձնել Բերձորը և հարակից գյուղերը, ասաց ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի Բերձորի վերաբնակեցումը, սակայն չգիտեմ՝ իշխանությունն ունի՞ նման ծրագիր»,- նշեց նա:
***
Սերգեյ Լավրովի՝ Փառուխի մասին հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը դիտարկում է առանձին միավոր, լրագրողի այս հարցին՝ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Այդ ամենը բանակցությունների շրջանակում պետք է դիտարկել, և ովքեր որ մասնակցում են բանակցություններին, նրանք պետք է դրա մասին մտածեն: ՀՀ իշխանությունները լուրջ հարաբերություններ չունեն ո՛չ ՌԴ-ի, ո՛չ խաղաղապահ ուժերի, ո՛չ Արցախի ղեկավարության, ո՛չ էլ ՀԱՊԿ շրջանակներում, այլապես նրանք թույլ չէին տա, որ Փառուխը հայաթափվեր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր