Ատամների իմպլանտացիայի մասին հայտնի առասպելները հերքվել են
Ատամնաբույժ Անտոն Խմարենկոն մեկնաբանել է իմպլանտների մասին ամենատարածված առասպելները եւ պատասխանել այն հարցին, թե արդյոք դրանք իսկապես խախտում են առոգանությունը, գրում է МедикФорум-ը։
Ավաղ, բնական կատարյալ ժպիտը ոչ բոլորին է տրված: Իմպլանտները կարող են լուծել ատամների եւ ատամնանստվածքի շտկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ, սակայն ոմանք չեն համարձակվում այդ պրոցեդուրային՝ դրա մասին գոյություն ունեցող առասպելների եւ վախերի պատճառով:
Օրինակ, ասում են, որ իմպլանտներ տեղադրելուց առաջ մի ամբողջ ամիս չի կարելի ծխել։ Ատամնաբույժն ընդգծել է, որ բավական է միայն պրոցեդուրաների օրը հրաժարվել ծխելուց։
«Հանրաճանաչ առասպել է, որ իմպլանտներ չի կարելի դնել պարոդոնտիտի դեպքում: Ոչ, եթե դուք ունեք պարոդոնտիտ, ապա դուք պետք է բուժեք այն: Եվ տեղադրեք իմպլանտներ: Գլխավորը ոսկորի վիճակն է»,- ասել է նա։
Շաքարային դիաբետով մարդիկ վախենում են իմպլանտներ տեղադրել։ Նրանց կարծիքով, իբր իմպլանտը չի հարմարվի։ Մասնագետի խոսքով՝ փոխհատուցվող շաքարախտը խոչընդոտ չէ իմպլանտի տեղադրման համար։
Շատերն են անհանգստանում, որ իմպլանտների տեղադրումը խախտում է առոգանությունը, արհեստական ատամները կխանգարեն։ Այս դեպքում բժիշկն ասում է, որ իմպլանտները ոչ մի ընդհանուր բան չունեն շարժական պրոթեզների հետ, որոնք իսկապես կարող են խնդիրներ առաջացնել տեղադրելուց անմիջապես հետո։