Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

11 հուն 2022 14:36

Վասերմանը կոշտ խոսել է Փաշինյանի մասին.Գլխատել են այն ամենը, ինչ կարողացել են

tsargrad.tv-ն «Վասերմանը կոշտ խոսել է Փաշինյանի և նրա «սորոսաբնի» մասին. «Գլխատել են այն ամենը, ինչ կարողացել են»» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս քաղաքական և պետական գործիչ Անատոլի Վասերմանը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի և Հայաստանի կառավարության ղեկավարի մասին, որի քաղաքականության դեմ երկրում լայնածավալ բողոքի գործողություններ են տեղի ունենում։ Վասերմանը մասնավորապես նշել է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը իր կուրատոր Ջորջ Սորոսի հետ «բացառիկ խնամքով գլխատել է Հայաստանի անվտանգության ուժերին»։ «Մարտական փորձ ունեցող բոլոր գեներալներին թոշակի են ուղարկել։Բոլոր հատուկ ծառայությունների ղեկավարները փոխվել են, ընդ որում՝ փոխարինվել են ոչ կոմպետենտ մարդկանցով»,- նշել է նա։

Վասերմանը այդ կառույցներում տիրող ամբողջ տխուր վիճակը ներկայացնելու համար նշել է, որ եթե անգամ իրեն նշանակեին նման բարձր պաշտոններում, ապա ինքը ավելի լավ կաշխատեր։

«Մարտական փորձ ունեցող բոլոր քաղաքական գործիչները մեղադրվում են ինչ-որ անհեթեթությունների մեջ և ենթարկվում են հետաքննության: Նման պայմաններում հաղթելու շանսերն աննշան են։Հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում և դրա շուրջ, ամենայն հավանականությամբ, պետք է վերագրել Շվարցին (Ջորջ Սորոս)»։

Հետաքրքիր է, որ իր առցանց ելույթի վերջում Վասերմանը մեկնաբանել է նաև թուրքական քաղաքականությունը: Նրա խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իրենց (Ռուսաստանին) դեռ շատ դժվարություններ կպատճառի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր