Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

11 հուն 2022 15:20

Բագրատ Եսայանն արդեն ազատության մեջ է.Մնում էր Քենեդու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն արդեն ազատության մեջ է։ Նա երեկ էր ձերբակալվել, կալանավորման միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվել է։


«Կարծում եմ՝ սա իսկապես  հաղթանակ է։ Այն հիմքերը, որով նախաքննության մարմինը՝ 44 հոգանոց քննչական խումբը, քրեական գործ հարուցելուց 20 ամիս անց  կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ուղղակի ծիծաղելի էր։ Մենք այս պայմաններում ականատես ենք բազմաթիվ անարդար, անպօրինի  որոշումների, բայց ի պատիվ այս դատավորի, երևի միակ հնարավոր արդարցի որոշումը կայացվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։


Նրա համար անսպասելի է եղել, որ ձերբակալությունից ընդամենը 10 ժամ հետո քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել,  մինչև ժամը 03։00-04։00-ն ընթացել էր միջնորդության քննությունը։  


«Իսկապես, աբսուրդի ժանրից էր այն, ինչ ներկայացրել էին դատարան։ Մնում էր Քենադու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին ու այդ հիմքով կալանքի միջնորդություն անեին։ Քրեական գործն ընդամենը մի էպոզիոդի վրա էր հիմնված։ Ապրիլից, երբ «Դիմադրության» շարժումն ակտիվացավ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքները վերջին քաղաքական իրադարձությունների լուսաբանման ուղղությամբ, նրանք միանգամից ակտիվացրեցին այս քրեական գործը, որը 18 ամիս քնած էր, որևէ գործողություն չէր արվում։ Սկզբում Գերասիմ Վարդանյանին, հետո ուրիշ մարդկանց փորձեցին ներգրավել, ու դեպքից  20 ամիս հետո նման աբսուրդ միջոնդրությամբ ներկայացան դատարան» ,- ասաց Բագրատ Եսայանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր