Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 հուն 2022 13:11

Ինչպես նվազեցնել մարմնի ծերունական հոտը 50 տարեկանից հետո

Մարդու մարմինը տարիքի հետ հատուկ հոտ է ձեռք բերում, որը հայտնի է որպես «ծերության հոտ», ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ Վիկտոր Տիտովը, տեղեկացրել է «МедикФорум» պորտալը։


Մասնագետի խոսքով՝ ծերունական հոտը կարող է ձեւավորվել արդեն 50 տարեկանից հետո։ Դրա պատճառ կարող են լինել տարբեր գործոններ, այդ թվում՝ գենետիկ կամ օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների բնական դանդաղման հետ կապված։ Տիտովը նշել է, որ եթե հոտն առաջանում է, այն, ամենայն հավանականությամբ, լիովին վերացնել չի հաջողվի։


Էնդոկրինոլոգը նշել է, թե ինչն է օգնում նվազեցնել մարմնի ծերունական հոտը 50 տարեկանից հետո։


Տարիքի հետ տարբեր նյութերի նյութափոխանակությունն օրգանիզմում դանդաղում է, ինչը խանգարում է օրգանիզմից դրանց դուրս գալուն։ Այդ միացությունները, կուտակվելով, մարմնին հոտ են հաղորդում։ Որպեսզի նյութափոխանակության պրոցեսները չափից ավելի չդանդաղեն, կարեւոր է ֆիզիկապես ակտիվ լինել։


Ծերունական հոտի կանխարգելման համար Տիտովը խորհուրդ է տվել նվազեցնել օգտագործվող կալորիաների օրական քանակությունը եւ ընտրել սննդի պատրաստման այնպիսի միջոց, որի դեպքում սնունդն ավելի արագ եւ ավելի լավ կմարսվի աղիներում։


Տարիքի հետ արտազատումներն օրգանիզմում կարող են ոչ միայն ավելի սուր հոտ ձեռք բերել, այլեւ ավելի վատ ենթարկվել կամային վերահսկողության։ Այլ կերպ ասած՝ կարող է անմիզապահություն առաջանալ։ Հաշվի առնելով սա՝ պետք է խստացնել հիգիենայի միջոցները, միշտ ձեռքի տակ ունենալ ներքնաշոր, անձեռոցիկներ, ներդիրների պաշար։


Էնդոկրինոլոգը նաեւ խորհուրդ է տվել բավականաչափ ջուր խմել, դա նպաստում է նյութափոխանակության ակտիվացմանը, մարմնից արտազատումների ավելի լավ դուրսբերմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր