Տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին, որը տեղափոխվել է հիվանդանոց          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 17-ի համար    

13 հուն 2022 13:31

Դիպուկահարներն են այժմ զորավարժություններ անցկացնում.Ադրբեջանն ինտենսիվորեն մեծացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանում դիպուկահարների ունակությունների զարգացման նպատակով զորավարժություններ են ընթանում՝ 2022 թ․ ռազմական պատրաստության պլանի համաձայն։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ում շեշտել են, որ զորավարժությունների ընթացքում դիպուկահարները կատարում են կրակային դիրքի ընտրություն՝ գիշերային և ցերեկային ժամերին, հայտնաբերում թիրախն ու ճշգրիտ կրակով վերացնում այն՝ անկախ հեռավորությունից։

Նկատենք, որ 2020թ․ Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից ու Արցախի զգալի մասն օկուպացնելուց հետո Ադրբեջանն ինտենսիվորեն զորավարժություններ է իրականացնում, մեծացնում ռազմական բյուջեն և օր ու գիշեր ամրաշինական կառույցներ կառուցում օկուպացված հայկական տարածքներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր