Իրավիճակն իրականում շատ կրիտիկական է և կարևոր ՀՀ-ի համար.իրանական միջուկային ծրագիրն ակտիվացել է

2021 թվականի հոկտեմբերին իսրայելական հետախուզությունը հայտնել է, որ Իրանն ունի հրթիռային տեխնոլոգիա, հրթիռների և ռումբերի համար ուղղակի միջուկային մարտագլխիկներ արտադրելու տեխնոլոգիա, և որ ամենակարևորն է` Իրանը կուտակել է մի քանի տասնյակ կիլոգրամ հարստացված ուրան, որն ավելի քան բավարար է առնվազն ութից տասը միջուկային հրթիռներ կամ ռումբեր արտադրելու համար։
Իսրայելն արդեն հայտարարել է, որ կօգտագործի իր հատուկ ծառայությունների ողջ զինանոցն Իրանի միջուկային հավակնությունները կանխելու համար և սկսեց միջուկային մասնագետների նպատակային ոչնչացումը հենց իրանական տարածքում, բայց նույնիսկ իսրայելցիներն են հասկանում, որ դա չի կանգնեցնի իրանցիներին:
Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի համապատասխան հանձնաժողովները հայտարարել են իրանական միջուկային ծրագրի ակտիվացման մասին։
Ընդհանուր առմամբ, իրավիճակն իրականում շատ մտահոգիչ է։
Ինչպե՞ս է սա սպառնում Հայաստանին։
Նախ, հնարավոր է, որ Իսրայելն սկսի ռմբակոծել միջուկային ծրագրին առնչվող իրանական օբյեկտները, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Իսրայելին պատասխան հարվածի, և այստեղ հնարավոր են շատ վատ գործընթացներ, որոնց զարգացումը տեղի կունենա անմիջապես մեր սահմաններում և ՀԱՍՏԱՏ ազդելու է նաև Հայաստանի, Ադրբեջանի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի և Նախիջևանի օկուպացված տարածքների վրա։
Երկրորդ՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ Իսրայելը չի գնա ռազմական էսկալացիայի, Իրանի միջուկային զենքի տիրապետումն ԱՆՄԻՋԱՊԵՍ կդրդի տարածաշրջանի երկրներին միջուկային սպառազինությունների մրցավազքի, և վստահ եղեք, որ շատ մոտ ապագայում Թուրքիան և Սաուդյան Արաբիան ևս կդառնան միջուկային «մահակի» սեփականատեր:
Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ հայասպան, բարբարոս, ցեղասպան Թուրքիան նույնպես միջուկային զենք ունի։
Թուրքիան, նույնիսկ առանց միջուկային զենքի, իրեն պահում է որպես անմեղսունակ սրիկա, բայց այստեղ նրան պարզապես չեն կանգնեցնի։
Իրավիճակն իրականում շատ կրիտիկական է և կարևոր մեզ համար։
Բայց ես մի հարց ունեմ՝ այս իշխանություններն ընդհանրապես տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թե՞ նրանք այնքան զբաղված են թուրք հայասպանների հետ աշխարհաքաղաքական «սիրախաղով», որ այլևս չեն հասկանում, թե տարածաշրջանում ամեն ինչ դեպի ուր է գնում։
Լրիվ լուրջ եմ հարցնում` մենք գոնե հասկանո՞ւմ ենք, որ ստեղծված իրավիճակում թուրքերի ու ադրբեջանցիների հետ թրքահաճո «խաղաղության դարաշրջան» խաղալը` ներքաշում է մեզ (բացի դասական ռիսկերի շրջանակից) նոր վտանգների գոտի»։