Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

13 հուն 2022 16:30

Ուկրաինան տարածքային զիջումներ կունենա՝ հանուն խաղաղության.ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային

Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, միայն հարցն այն է, թե դա ինչ տարածքային զիջումներ կարժենա, ուստի ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին՝ վճարել նվազագույն գինը։ Այս դիրքորոշման մասին կիրակի Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Դաշինքի մամուլի ծառայությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։

«Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է: Հարցն այն է, թե որն է լինելու դրա գինը: Որքա՞ն տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այս խաղաղության համար: ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջը ամենաուժեղ դիրքերը տրամադրելու առումով, որով պետք է վերջ դրվի ռազմական գործողություններին»,- ասել է նա։

Միաժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականները ներգրավված չեն ուկրաինական հակամարտության մեջ՝ ընդգծելով, որ Դաշինքը չի ցանկանում այս երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների սրացում։

«Պատերազմի հենց սկզբից մենք միշտ ձգտել ենք օգնել անկախության համար պայքարող երկրին, սակայն փորձել ենք հնարավորինս խուսափել էսկալացիայից։ Այնպես որ՝ մենք երբեք չենք մտել Ուկրաինայի տարածք և հրաժարվել ենք ոչ թռիչքային գոտի ստեղծելուց»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր