Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

13 հուն 2022 16:58

Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով. Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել ավտովթարներից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք զբաղվում էին անօդաչու սարքերի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով, երկուշաբթի հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։


Զոհերից առաջինը՝ Ալի Քամանին, մահացել է ավտովթարի հետևանքով ծառայության ընթացքում։


Ավտովթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, մյուսը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։ Սեմնանում զոհվել է Մոհամմադ Աբդուսը, որը ևս  մահացել է ծառայության ընթացքում:


Իրանի կառավարության խոսնակ Իրանի քաղաքացիների անվտանգությունը որակել է որպես կարմիր գիծ Իսլամական Հանրապետության համար՝ զգուշացնելով Իսրայելի ռեժիմին, որ նրա թշնամական գործողությունները կստանան անհրաժեշտ արձագանքներ։


Մինչդեռ news.israelinfo.co.il կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր արձագանքել է հրթիռային ծրագրերում ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու սպաների մահվան մասին լուրերին և ասել, որ Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով։


«Եթե մենք ցանկանանք պատասխանել Իսրայելի գործողություններին, մենք կպատասխանենք ճիշտ տեղում, և դա երրորդ երկիր չի լինի», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր