Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

14 հուն 2022 11:09

Ժամկետային զինծառայողը վագոն-տնակում նռնակ է պայթեցրել․ 4 զինծառայողներ վնասվածքներ են ստացել

ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ժ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել: Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Ժ․ Կ․-ն, որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում, խախտել է ՊՆ նախարարի հրամանի պահանջները։


Ամբաստանյալը ամիսներ առաջ առանց դիրքի ավագի թույլտվության, վերցրել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակը, մարտական հենակետի կացարան հանդիսացող վագոն-տնակում քաշել-հանել է նռնակի պայթուցիչի օղակը և անզգուշությամբ պայթեցրել այն։


4 պարտադիր ժամկետային զինծառայողներ վնասվածքներ են ստացել:


Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին։


Դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր