Կա խոստովանություն, որ պատրաստ են հանձնել Բերձորը, Աղավնոն և հարակից տարածքները՝ փոխարենը չստանալով որևէ անվտանգային այլընտրանք

«2022-ի մայիսի կեսերին գրավոր հարցում էի ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ ԱԳՆ-ին, ՏԿԵՆ-ին, Սյունիքի մարզպետարանին՝ պարզաբանելու, թե տեղյա՞կ է արդյոք հայկական կողմը Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարության մասին, ինչո՞ւ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում այդ շինարարությանը և ինչքանո՞վ է ՀՀ կառավարությունը նպատակահարմար համարում այդ ճանապարհի գոյությունը։
Բոլոր գերատեսչությունների պատասխանները փաստացի ամփոփված են հունիսի 8-ին վարչապետի աշխատակազմի պաշտոնական պատասխանում, որտեղ կա խոստովանություն, որ իրենք պատրաստ են հանձնել Բերձորը (Լաչին), Աղավնոն և հարակից տարածքները՝ փոխարենը չստանալով որևէ անվտանգային այլընտրանք։
Արցախի Քաշաթաղը Ադրբեջանի տարածք համարող վարչապետից այլ բան սպասելի չի, հետևաբար մենք պետք է առաջիկա օրերի համար հստակ գործողությունների պլան մտածենք ու համազգային պայքարով թույլ չտանք Բերձորի ու Աղավնոյի հանձնումը։ Վստահ եմ, որ կարող ենք։
Այս երկու բնակավայրերում ապրող հայերը որոշել են դուրս չգալ։ Պիտի տեր կանգնենք նրանց»։